Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Թշնամուն հլու ծառայողների գվարդիան

Թշնամուն հլու ծառայողների գվարդիան
31.05.2024 | 21:35

Մայիսի 31-ն է, աշխատանքային շաբաթվա վերջին օրը, ամսվա վերջին օրը, գարնան վերջին օրը, իսկ մենք դեռ «Հայկական ժամանակ»-ում , «Երկրի հակատակ կողմ»-ում ենք, ազգովի նվաստացման,շարունակվող պարտությունների, հողատվության, կոռուպցիայի,ստախոսության, ագահության, եսամոլության արատավոր շրջանից դուրս չենք գալիս:

Իշխանության «բարձր հովանու ներքո» փոքրիկ Հայաստանում ծաղկում են թմրամոլությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը, մարմնավաճառությունը։ Իջևանում սուպերմարկետի տերը ասում է ՝ լավ էլ ապրում ենք, Նիկոլից ի՞նչ եք ուզում… Դու ես լավ ապրում, վաղը քո տղային կուղարկե՞ս սահմանագծում ժամկետային զինծառայության, թե՞ հայրենիքը պաշտպանելը միայն աղքատների, բանվորների տղաների գործն է։ Դավաճանների, հողատուների, ստախոսների, կոռումպացվածների գվարդիան մի օրում չի ձևավորվել ու աճել, այն դարձել է Հայաստան պետության թիվ մեկ սպառնալիքը, դարավոր թշնամուն հլու ծառայող, երկրի դարպասները թշնամու առաջ բացող հզոր ուժ; Այդ գվարդիային պետք է իշխանությունից զրկել և դրանից հետո սկսել պետության վերականգնման երկար, շատ դժվար գործը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ